00:00:00

«Վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, ցանքատարածություններ». Փրկարար ծառայությունը՝ Ստեփանավանի տարածաշրջանում իրավիճակի մասին

19:01, 06 հունիս 2026 Հասարակություն

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Հունիսի 6-ին՝ ժամը 12։56-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտի վերաբերյալ։

Կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստացված ահազանգերին։

Հասցված վնասները պարզելու և իրավիճակը գնահատելու նպատակով փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր