00:00:00

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը

13:45, 06 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների  մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։ 

Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր