00:00:00

Արմեն Աշոտյանը բազմաթիվ բացահայտումներ է արել, իշխանությունը չի կարողանում մարսել. Մետաքսե Հակոբյան

19:43, 05 հունիս 2026 Քաղաքականություն

 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը այսօր դատարանի դիմաց լրագորղների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդությանը, նշեց.

«Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական մոտեցում եմ տեսնում Արմեն Աշոտյանի հանդեպ։ Ողջ  քարոզարշավի ընթացքում, երբ քաղաքական ուժերը զբաղված էին քարոզարշավի իրականացմամբ և շատ դեպքերում նաև քաղաքական վերլուծություններ ու նմանատիպ ուղղորդումներ անելու հնարավորություն չունեին, Աշոտյանը ամբողջ ընթացքում անդադար բացահայտումներ էր անում։ 

Բացահայտում էր այն, ինչը շատերիս աչքից  վրիպել էր, չէինք նկատել կամ ավելի խորությամբ չէինք ուսումնասիրել։ Այս առումով նա բացառիկ, յուրահատուկ, եզակի աշխատանք կատարեց։ 

Իսկ երեկ՝ այդ տխրահռչակ դեբատի ժամանակ, երբ արժանապատիվ կեցվածք ունեին թե՛ Նարեկ Կարապետյանը, թե՛ Արման Թաթոյանը, ի՞նչ էր տեղի ունենում. Աշոտյանը զուգահեռաբար վերլուծում էր ամեն բան և կրկին  բացահայտումներ էր անում»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը չէր կարող մարսել դա, հետևաբար, փորձեց լռեցնել նրան։ 

«Աշոտյանի նկատմամբ այս քայլով կարող են նաև փորձել վախ ներշնչել մնացած բոլորին։

Սա պարզապես իրենց ցածրակարգ գործելաոճի հերթական դրսևորումն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր