«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․
«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին։
Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում։
Ուժեղ Հայաստանը գալիս է»։