ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից դիմում չեն ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են տարածվում, որ Արամ Սարգսյանը դիմելու է ԿԸՀ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Արամ Սարգսյանին կոչ էր արել այդ հարցով դիմել ԿԸՀ։