ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է՝ Արմեն Աշոտյանի ձերբակալությունն անձնական վենդետա է։
«Բոլոր ձերբակալությունների դրդապատճառը նույնն է՝ Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մամիջանյանի խոսքով՝ ձերբակալությունները երեկ չեն մեկնարկել, Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար մինչ ընտրությունների մեկնարկը։
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ-ական Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։