Բագրատ Սրբազանին դատական նիստից հետո ոստիկանական մեքենայով տարան բնակության հասցե։ Նրա խափանման միջոցը, հիշեցնենք, փոխվել է, սահմանվել է տնային կալանք։
Դատարանի բակում Սրբազանը լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ։
«Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել՝ ոչ այս կալանքը փոխելով, ոչ չփոխելով»,- ասաց Սրբազանը՝ նշելով՝ կալանքի ներքո էլ իր ազատությունը ոչ ոք չի կարողացել սահմանափակել։
Սրբազանը կրկնեց նաև իր համոզմունքը՝ չարիքը մեր երկրից պետք է վերացվի։
«Իմ ընկալումները առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության։ Այն չարիքը, որն իր քաղցկեղային բոլոր բջիջներով տարածված է մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի, և ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ պատասխանատվությամբ դա անել և անելու եմ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա կոչ արեց հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին.
«Ամսի 7-ին հեռացնել է պետք այս չարիքը մեր երկրից։ Միասին կարող ենք ամեն ինչ անել»՛