ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Ի պատասխան ԶԼՄ գործընկերների հարցումների
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից տեղեկություն, լուսանկարներ են տարածվում, ըստ որի ՌԴ-ից Զվարթնոց օդանավակայան ժամանող տղամարդկանց ծանուցագրեր են հանձնվում վարժական հավաքներին մասնակցելու համար։