00:00:00

«Բագրատ Սրբազանը հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է». Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարեց՝ Սրբազանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են

19:31, 02 հունիս 2026 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»,- այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

 

Կաթողիկոսը հիշեցրել է՝ Բագրատ Սրբազանի շարժումը սկսվել է Տավուշի սահմանազատման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի բնակիչներն ընդվզում ապրեցին ու ոտքի ելան.

 

«Այդ հարցը քննարկվեց եկեղեցականաց շրջանակում, և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը։ Եվ մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրինք իր հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ նրա ձերբակալությունը։

 

Բայց այն մեղադրանքները, որոնք Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում են, անհիմն են։ Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին, նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր