00:00:00

«Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով, այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական». «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը

19:14, 02 հունիս 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է Մասիսում կուսակցության անդամների և համախոհների նկատմամբ բռնության դրսևորումը.

 

«Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։

 

Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

 

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։

 

Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր