00:00:00

Կյանքը թանկանում է, վարկերը՝ ավելանում․ ինչու են հայաստանցիներն ավելի հաճախ դիմում բանկերին

18:52, 02 հունիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի քաղաքացիների ֆինանսական վարքագծում նկատվում է կարևոր փոփոխություն․ աճող թվով մարդիկ իրենց առօրյա ծախսերը հոգալու համար դիմում են սպառողական վարկերի։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված սպառողական վարկերի ծավալը հասել է 1,8 տրիլիոն դրամի։

Ակտիվ սպառողական վարկերի քանակը գերազանցում է 1,5 միլիոնը, ինչը զգալի ցուցանիշ է Հայաստանի բնակչության թվի համեմատ։ Վերջին մեկ տարվա ընթացքում սպառողական վարկերի աճը կազմել է 27,5 տոկոս, իսկ հիփոթեքային վարկերի աճը՝ 13 տոկոս։

Մասնագետները նշում են, որ վարկերի պահանջարկի աճը հաճախ դիտվում է որպես տնտեսական ակտիվության ցուցանիշ, սակայն տվյալ դեպքում այն կարող է արտացոլել նաև բնակչության սոցիալական խնդիրները։ Գների շարունակական աճը ստիպում է մարդկանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ որոնել նույնիսկ ընթացիկ կարիքները հոգալու համար։

Հատկանշական է, որ միայն այս տարվա ընթացքում սպառողական գներն աճել են 5,3 տոկոսով, իսկ սննդամթերքը թանկացել է գրեթե 10 տոկոսով։ Այս ֆոնին վարկավորումը շատերի համար դառնում է ոչ թե զարգացման կամ ներդրման գործիք, այլ գոյատևման միջոց։

Խնդիրը սրվում է նաև այն փաստով, որ Հայաստանի բնակչության ավելի քան 21 տոկոսը շարունակում է գտնվել աղքատության շեմից ներքև, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ֆինանսական կայունության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր