00:00:00

«Նիկոլիզմի համառոտ ռեզյումեն»․ Էդուարդ Շարմազանով

17:21, 02 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլիզմի համառոտ ռեզյումեն։
Հայաստանի պատմության մեջ միայն Նիկոլն է 4-5 մլրդ դոլարի զենք թողել Ադրբեջանին։

Միայն Նիկոլն է, իր նախորդներից ստանալով 42 հազար քառ.կմ հայրենիք, այսօր 29.8 հազարի համար երազում։

Միայն Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ու հետո հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է։

Միայն Նիկոլի օրոք է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվի բանտերում։

Միայն Նիկոլն է հարձակվել Հայ Եկեղեցու և Վեհափառի վրա։

Միայն Նիկոլի օրոք է ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ. կմ օկունացված Ադրբեջանի կողմից։

Միայն Նիկոլի օրոք է Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում։

Սա է նիկոլիզմի համառոտ ռեզյումեն՝ պարտություն, հայրենազրկում ու թրքահպատակություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր