00:00:00

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար ի հետ․ քննարկել են հիբրիդային տարատեսակ գործողությունների հակազդմանը վերաբերող հարցեր

14:50, 02 հունիս 2026 Քաղաքականություն

Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում այդ հարցում արտահայտված պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքներին:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային տարատեսակ գործողություններին և դրանց արդյունավետ հակազդմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր