00:00:00

ՔՊ-ական համայնքապետի աշխատողը լքել է պաշտոնն ու միացել «Ուժեղ Հայաստան»-ին

12:15, 02 հունիս 2026 Քաղաքականություն

Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կադրերը հեռանում են նրանից։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանն օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել և դուրս գալով՝ միացել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Սուքիասյանի հեռախոսահամարն անհասանելի է, Անանիկ Ոսկանյանի հետ զրուցել ևս մեզ չհաջողվեց։ Վերջինիս հեռախոսին պատասխանեց օգնականը, բայց հաստատեց տեղեկությունը, որ աշխատակազմի ղեկավարը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ թե միացել է արդյո՞ք «Ուժեղ Հայաստանին» օգնականը տեղեկություններ չուներ։

Հիշեցնենք, որ Անանիկ Ոսկանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Մամուլի հրապարակումների համաձայն գեներալի սանիկ լինելու գործոնը ոչ վաղ անցյալում կանաչ լույսի տակ շատ դռներ է բացել Ոսկանյանի առաջ, նույն միջավայրից մարդիկ պատմում են, որ Անանիկը, օգտվում էր գեներալի բարեհաճությունից, գեներալից անվանական զենք էր ստացել՝ որպես թանկարժեք նվեր, օգտվել է վերջինիս իշխանական կապերի լծակներից և բարեկեցիկ կյանք է ապահովել իր ու մերձավորների համար: 2018-ի հայտնի իրադարձություններից հետո իհարկե Ոսկանյանը արագ դարձավ «հեղափոխական» և ՔՊ-ի ցուցակը գլխավորեց ընտրություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր