00:00:00

Նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը

10:42, 02 հունիս 2026 Քաղաքականություն

Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մի քանի օր։ Ցավոք, նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը, գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

 

«Այս պայմաններում ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով և քաղաքացիների առջև ստանձնած կոնկրետ պարտավորություններով։

 

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։

 

Մեր առաջարկները հստակ են․

 

* ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ

 

* առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ

 

* ապահովել անվճար և հասանելի կրթություն,

 

* ունենալ անվճար և որակյալ առողջապահություն,

 

*վերացնել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները,

 

*կրկնակի անգամ նվազեցնել գույքահարկը

 

* իրականացնել համաներում,

 

* բացառել բանկային ռեկետը և իրականացնել մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում։

 

Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների, որոնք կբարելավեն մարդկանց առօրյան և կստեղծեն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։

 

Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է։

 

Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների․․․

 

Գնա՛ ընտրության, որ Հայաստանը մնա․․․»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր