00:00:00

Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ. Նարեկ Կարապետյան

21:01, 01 հունիս 2026 Քաղաքականություն

«25 տարի է՝ ապրում եմ այս համայնքում։ Այս համայնքի յուրահատկությունն այն է, որ մարդիկ ամեն ինչ շուտ են հասկանում, ունեն իրավագիտակցություն»,- Երևանի Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով, դատարկ բառերով չես զարմացնի, Արաբկիրի  ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը 2 տարի հետո հասկացավ՝ ովքեր են այդ մարդիկ, ու Հայաստանում առաջիններից նրանց մերժեց հենց Արաբկիրը՝ 2021-ին, որովհետև փորձ ունեն, գիտեն՝ ով է սուտասան, ով՝ ոչ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Դիմելով արաբկիրցիներին՝ Կարապետյանը շեշտեց՝ նրանք արժանի են ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։

«Մենք պետք է մեր երկրում փոփոխություններ անենք, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց մենք ենք առերեսվել, չտեսնեն այն խնդիրները, որոնք մենք տեսանք՝ վերջին տարիների ընթացքում

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի»,- ասաց Կարապետյանը։

Նա հավելեց՝ եթե ուզում ենք, որ մեր երեխաները չտեսնեն այն դժվարությունները, որոնք մենք տեսանք,  ապա պետք է երկրի մոդելը փոխենք.

«Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։

Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն»։

Այս ամենը, ինչպես նշեց Նարեկ Կարապետյանը, հնարավոր է՝ միասնական ուժերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր