«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է։ Այդ մասին փաստաբան Արսեն Բաբայանն է հայտնել։
«Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով նրա հրապարակային խոսքը»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ 2025 թ. նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։ Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել «խուլիգանության» հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ այն դեպքում, երբ Սիմոնյանն էր նրանց հասցեին հրապարակայնորեն վիրավորական արտահայտություն թույլ տվել, իսկ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը պատասխանել էին նրան։