00:00:00

Վահան Բերակչյանը՝ Ալաշկերտ ՖԱ գործադիր տնօրեն

18:26, 01 հունիս 2026 Հասարակություն

 

 

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Վահան Բերակչյանը։

 

2018-2026 թվականներին նա զբաղեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ակումբների արտոնագրման բաժնի պետի պաշտոնը՝ ներգրավված լինելով հայկական ֆուտբոլի զարգացման, ակումբային կառավարման և միջազգային չափանիշների ներդրման գործընթացներում։

 

2023 թվականից հանդիսանում է ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ ներկայացնելով ՈւԵՖԱ-ն եվրոպական ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերում։

 

Ակումբը բարի գալուստ և հաջողություն է մաղթում պարոն Բերակչյանին»,-ասված է ակումբի հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականն ու իրավունք ստացավ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի գալիք մրցաշրջանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր