Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ։ Այս մասին Գյումրու Մուշ թաղամասում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Աշխատատեղերի հարցը ինձ համար առաջնային է։ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարի ֆաբրիկաներ շատ չկան: Որովհետև երկիրը կտոր չի արտադրում: Որ պահին երկիրը կտոր արտադրեց կարի ֆաբրիկաները շատանալու են: Դա երկու հարց է լուծում: Առաջինը՝ տեքստիլի գծով գործարանը այստեղ՝ Հյումրիում է լինելու, երկրորդ՝ ֆաբրիկաները այստեղ են լինելու: Տարեկան 250 միլիոն դոլարի Հայաստանը տեքստիլ է ներմուծում, որից մեծ մասը՝ Թուրքիայից: Պատճառն այն է, որ Հայաստանը չունի իր կտորի արտադրանքը, որը ուներ Գյումրին քառասուն տարի առաջ»: