00:00:00

Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան

18:18, 30 մայիս 2026 Քաղաքականություն

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ընդգծում է՝ հունիսի 7-ի ընտրությունը հայ ու հակահայի տեսակի միջև է.

 

«Վերջին շաբաթն է...

 

Ժամանակն է, որ ամեն մեկս հասկանանք մեր տեսակը: Հասկանանք ու դրա հետ ապրենք:

 

Մենք ենք ընտրում`ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ այն «իրականում», որտեղ ադրբեջանցիները կապրեն մեզ հետ` սկզբից որպես փոքրամասնություն, հետո...

 

Մենք ենք ընտրում՝ քայլել մեր փողոցներո՞ւմ, թե՞ արտագաղթել ու դառնալ սփյուռք...

 

Մենք ենք ընտրում:

 

Ոչ մեկին չես հավատո՞ւմ. ո´չ Թաթոյանին, ո´չ Քոչարյանին, ո´չ Ծառուկյանին, ո´չ Կարապետյանի՞ն ...

 

Երևի ձայն չունենալը հարմար է, հեշտ, անշառ ... կամ ներդաշնակ ես նիկոլենց հետ, որովհետև փոխելու փորձ չես անում:

 

Որովհետև հիմա ընտրությունը իրենց ու Նիկոլի միջև է` ուրիշ ընտրություն չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր