00:00:00

Պուտինը շնորհավորել է երգչուհի Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի կապակցությամբ

16:56, 30 մայիս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայտնի ռուս երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանին հոբելյանի առթիվ։

Այսօր արտիստուհին դառնում է 80 տարեկան։

Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը նշել է նրա ստեղծագործությունը և «ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը»։

«Հայրենական էստրադայի նվիրյալ երկրպագուներն անկեղծորեն սիրում և գնահատում են Ձեզ՝ Ձեր տաղանդի, վառ ու բազմակողմանի ստեղծագործության, արվեստին և Ձեր կոչմանը հավատարմության համար։ Եվ, իհարկե, հատուկ հարգանքի է արժանի Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, մեծ հասարակական և բարեգործական գործունեությունը, որին Դուք նվիրում եք Ձեր ուժերն ու եռանդը»,- ասված է Պուտինի շնորհավորական հեռագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր