Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով երկխոսությունը պետք է կառուցվի բացառապես լիակատար բացության և ազնվության սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ՛՛Известия՛՛-ի մեկնաբան Վիկտոր Սինեոկի հարցին։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետին ասել է, որ այն ամենը, ինչն ընդունելի է հայերի համար, լավ է Ռուսաստանի համար։ ՛՛Արեք այն, ինչ ձեզ հարմար է՛՛,-ասել է ՌԴ նախագահը,-՛՛Ես կցանկանայի նշել մի բան, որը չափազանց կարևոր եմ համարում. ռուս և հայ ժողովուրդներին կապում են ընկերության կապերը՝ առանց որևէ չափազանցության, և հատուկ հարաբերությունների կապերը դարերի ընթացքում՛՛:
Խոսելով Պուտինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին՝ նա հավելել է, որ խոսքը զուտ տնտեսակա ն բաղադրիչների մասին է, և ամեն ինչ պետք է հաշվարկել. ՛՛Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց՛՛:
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար կապերը չեն տուժի Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված տնտեսական որոշումների պատճառով։
Միևնույն ժամանակ նա հավելել է. ՛՛Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումն օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել՛՛
Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի. ՛՛Հայաստանի քաղաքացիների համար, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն միգրանտների նկատմամբ կիրառվող սովորական պահանջները՛՛:
Բացի դրանից, ըստ ՌԴ նախագահի, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կբախվի իր ավտոփոխադրողների նկատմամբ պահանջների խստացման և միավորումում երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությանը շարունակելու վերաբերյալ։ ՌԴ նախագահը նաև թվարկել է ԵԱՏՄ-ի առավելությունները. ՛՛ԵԱՏՄ-ի առավելություններն են՝ մուտք դեպի մեծ և զարգացած շուկա, անմաքս առևտուր, ընդհանուր բուսասանիտարական ստանդարտներ, պարզեցված լոգիստիկա, էներգակիրների ցածր գներ, մասնակցություն ազատ առևտրի համաձայնագրերին՛՛:
Պուտինն անդրադարձել է նաև միգրանտների խնդրին. ՛՛Հայաստանի քաղաքացիների համար, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն միգրանտների նկատմամբ կիրառվող սովորական պահանջները՛՛: