00:00:00

ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ ՀՀ իշխանությանը կոչ են արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել. դեկտեմբերին կզեկուցեն՝ ինչ հետևանքներ կկրի Հայաստանը

19:32, 29 մայիս 2026 Քաղաքականություն

ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանի իշխանությանը կոչ են արել հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ կազմում մնալու կամ ԵՄ-ին միանալու հարցի շուրջ։   

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունում նշվում է.

«Կիսում ենք համոզմունքը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցի շուրջ»։

Նշվում է նաև, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կզեկուցեն, թե ինչ հետևանքներ կկրի Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման դեպքում։

4 երկրների ղեկավարների հայտարարությունում այս առնչությամբ նշված է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով այն վտանգները, որոնք կարող են սպառնալ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգությանը՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթացով պայմանավորված։

Ըստ հայտարարության՝ անհրաժեշտ է կանխել այն վնասները, որոնք այդ դեպքում կկրեն ԵԱՏՄ երկրները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր