«Ծննդավայրն ու նախնիների մասին հիշողությունները հայերի համար կարևոր, սակրալ նշանակություն ունեն»,- Տաշիրում՝ իր ծննդավայրում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ զրույցում։
Նարեկ Կարապետյանը շեշտել է՝ Հայաստանում այսօր մնացած բարոյականության հիմքում մեզ մեր նախնիներից փոխանցված ավանդույթներն են, խրատներն ու իմաստնությունը, որը փոխանցվել է սերնդից սերունդ։
Հայրենիքի, ազգային, ընտանեկան արժեքների, դրանք պահպանելու կարևորության մասին զրույցում Նարեկ Կարապետյանը նշել է.
«Այնպիսի ազգ ենք, որի հայրենիքն ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունը, ուստի մենք չպետք է ուրանանք մեր մեծ հայրենիքն ու միաժամանակ հարգենք մեր հանրապետությունը»։
Նարեկ Կարապետյանը նշել է՝ որն է հայրենիքը հայերի համար. պատմական Հայաստանը, իսկ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, որը պարտավոր ենք հզորացնել։