00:00:00

Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը․ թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի․ Թևանյան

18:23, 29 մայիս 2026 Քաղաքականություն

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի 2-րդ հոդվածն է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որը վերնագրել է. «Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը»։ Նա, մասնավորապես, նշել է. «Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը:

 

 

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գրած հոդվածում նշել է «Մայր Հայաստան կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը։

 

«Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է:

 

12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի գինը կամայական էր որոշված: Դա նիկոլական իշխանության հերթական թալանչիական որոշումներից էր: Դատարանն անօրինական է որակել այդ թանկացումը:

 

Ամեն օր ժողովրդի մասին խոսող, իբր ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող, ժողովրդով հպարտացող, ժողովրդին ծառայող Նիկոլ Փաշինյանի երևանյան դրածողները 2 տարի շարունակ ապօրինաբար մտել են նույն այդ ժողովրդի գրպանը և հավաքած գումարներով՝ 1 մլրդ դրամի չափով պարգևավճարներ են բաժանել: Ու այդ գործելոճը համատարած է:

 

8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած նիկոլական իշխանության համար կարմիր կետագծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է:

 

Իշխանափոխությունից հետո ժողովուրդը շոկի մեջ է ընկնելու սրանց թալանի մասշտաբներից ու բնույթից:

 

Իսկ այս պահին շնորհավորում եմ վարորդներին: Շնորհավորում եմ նաև այս գործով մեր շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին՝ քաղաքացու շահերը պաշտպանելու հարցում համատեղ հաղթանակի համար:

 

Հիմա հերթը վարորդներինն է: Նրանք կարող են դատարաններ քարշ տալ Երևանի ՔՊ-ական իշխանությանը և պահանջել իրենց փողերը:

 

Վերցնում եք «Մայր Հայաստանի» ստացած հերթական դատական վճիռը ու անցնում գործի: Թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի:

 

Մենք ոչ թե խոսքով, այսինքն՝ նիկոլաբար, այլ գործով ենք ծառայում քաղաքացուն և պաշտպանում նրա շահերը»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր