Ռուսաստանում արգելել են 64.5 միլիոն շիշ հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի իրացումը։
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը «Ազնիվ նշան» մակնշման համակարգի պետական օպերատորին հանձնարարական է ուղարկել 64.5 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրերի իրացումը Ռուսաստանում արգելելու մասին։
Ըստ հրապարակման՝ նման որոշման համար հիմք է հանդիսացել ջրում հիդրոկարբոնատների, քլորի և սուլֆատների պարունակության գերազանցումը։
Մայիսի 23-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում արգելվել է։ Որպես պատճառ կրկին նշվել էր ջրում հիդրոկարբոնատների, քլորի և սուլֆատների պարունակության գերազանցումը։
Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը, սահմանափակվել է լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։