Դու բանակը 0-ից ստեղծելու հետ բացարձակ կապ չունես, դու բանակը զրոյացնելու հետ անմիջական կապ ունես. այս մասին ասաց Սեյրան Օհանյանը`դիմելով Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Սյունիքում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց. «Դու ես մեր բանակը քայքայել, դու ոչ մի բան չես արել մեր պաշտպանությունն իրականացնելու համար և դու ես միլիարդների զինամթերք թողել հակառակորդին»,–ասաց Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Փաշինյանի` «ավերակ բանակ եմ ժառանգություն ստացել, զրոյից եմ սկսել» արտահայտությանը։