Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, որն այցելել է Օսիպյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
«Անազատության մեջ գտնվելով՝ նա շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։