Նիկոլ Փաշինյանը Շիրակում խոսել է երկաթուղու բացման մասին։ Նա տեղեկացրել է․
«Առաջիկայում մենք սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) հատվածի վերականգնումը։ Թուրքիայի կողմից արդեն սկսվել է, և երկաթուղին բացվելու է։ Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու»։
Փաշինյանը նաև հավելեց․
«Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»։