00:00:00

Անտեղյակ հասարակության վրա քվեի դիմաց հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել․ Զաքարյան

10:26, 24 մայիս 2026 Քաղաքականություն

Արցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը «ծնել» է նոր «գաղափար», գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Նա գործից անտեղյակ հասարակության վրա քվեի դիմաց հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:

Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքներ Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:

Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:

Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալակ երկաթգծով հայկական բեռները միշտ էլ կարող էին առանց խոչնդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ո՞ւր գնան և ովքե՞ր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները: Կարողանալո՞ւ են գնորդներ և շուկաներ գտնել խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը: Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:

Հ.Գ. Եվրոպայում արդեն շրջում է պատերազմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:

Չեմ հասկանում՝ հայի բա՞խտն է այդպիսին, թե՞ խելքը․ բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր