Ախալքալաքի վրացական պարերի «Մուրջի» և Դիլիջանից «Նազանի» պարային համույթների միջև բարեկամությունը, որը սկսվել էր մի քանի տարի առաջ համատեղ նախագծի ընթացքում, վերաճել է սերտ մշակութային համագործակցության: Հունիսի 5-ին, Ախալքալաքում, համույթներն առաջին անգամ միասին ելույթ կունենան, ներկայացնելով անվճար համերգ և իրենց երկարամյա ստեղծագործական բարեկամության պտուղները, գրում է jnews.ge-ն:
Ախալքալաքի և Դիլիջանի ժողովրդական պարերի համույթների համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ, «Վրացական պարի վարպետաց դաս» նախագծի ժամանակ, որը կազմակերպվել էր Երևանի Վահան Բադալյանի անվան գեղագիտական կենտրոնի կողմից: Ժամանակի ընթացքում այս համագործակցությունը վերաճել է իսկական բարեկամության: Արդեն մի քանի տարի է Դիլիջանի «Նազանի» ժողովրդական պարերի համույթը և Ախալքալաքի վրացական պարերի «Մուրջի» համույթը համատեղ վարպետության դասեր և համերգներ են անցկացնում:
«Նախագծի ընթացքում մեզ բաշխեցին տարբեր մարզերով, և մենք հայտնվեցինք Դիլիջանում։ Այնտեղ ես հանդիպեցի Արթուր Գրիգորյանին։ Ես պարի վարպետության դաս անցկացրի նրա «Նազանի» համույթում, և այդպես սկսվեց մեր բարեկամությունը», — ասում է «Մուրջի» համույթի գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրևելին։
2024 թվականին Գիորգի Մետրևելին, հայկական պարի վարպետության դաս անցկացնելու համար, Արթուր Գրիգորյանին հրավիրում է Ախալքալաք։ Արթուր Գրիգորյանը դասեր է անցկացրել ոչ միայն «Մուրջի» համույթի, այլև «Ջավախք», «Վաչիան», «Line Up», «Martin Studio» և Ախալքալաքի այլ համույթների համար։
Արթուր Գրիգորյանը ՀՀ պարարվեստի միջազգային և ազգային խորհրդի անդամ է, Մշակույթի և արվեստի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսիոնալ պարուսույց, պարող, ՀՀ վաստակավոր արտիստ և «Նազանի» համույթի գեղարվեստական ղեկավար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: