00:00:00

Երբ կառավարությունը սկսում է խաղաղ կրակի հետ, այրվում է ժողովուրդը. Ռոբերտ Քոչարյան

17:15, 23 մայիս 2026 Քաղաքականություն

Երկիրը տրինաժոր չէ, որի վրա սովորեք ընկնելով–ելնելով։ Երբ կառավարությունը սկսում է խաղաղ կրակի հետ, այրվում է ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է  Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման այն սահմանափակումները, որոնք կիրառվեցին վերջին օրերին, ուղիղ հարված են հասցնելու մեր տնտեսությանը։ Կառավարության յուրահատկությունը հետևյալի մեջ է` եթե անում սխալներ, կարող է հրաժարական տալ, սակայն այդ սխալների թթուն ժողովուրդն է խմում։ Այս` գործող կառավարությունը մահաբեր է»,- այսօր Արմավիրի մարզի Դալրաիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռորբերտ Քոչարյանը։

Նա վստահեցրեց` երբ իրենք գան իշխանության, շատ լավ հարաբերություններ են ունենալու Եվրոպայի հետ, դաշնակցային հարաբերություններ` Ռուսաստանի հետ, և նրանց հակասությունների արանքում մեր երկիրը չեն կանգնացնելու։

«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք՝ խելքներդ հավաքեք, լեզվիդ մի տվեք. մեծ երկրների հետ, որտեղ ունեք շուկա, հակասության մեջ մի մտեք, դա խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Հիմա այդ խնդիրներին առերեսվում են, ասում են՝ ընդդիմությունն է մեղավոր։ Ընդդիմությո՞ւնն է Զելենսկուն հրավիրել Հայաստան ու այդ հիմար հայտարարություններն արել Հայաստանի տարածքից կամ ընդդիմությո՞ւնն է արտաքին քաղաքականության մեջ քայլեր անում, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ»,– հայտարարեց Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր