Անցած գիշեր ԱԱԾ դիմակավորված անձինք ձեռնաշղթաներ են հագցրել ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանին։ Վերջինը մանրամասնել է, որ իր ոտքով է հասել ՔԿ, որպեսզի իրավապահները հիմնավորեն իր հետ կապված անհիմն պատմությունը, «պատմեմ Գյուլնազ տատի հեքիաթները»։ Նա քաղաքացիներին կոչ է արել շարունակել պայքարը, չընկճվել, մասնակցել քվեարկությանը։
Դատախազությունից հայտնել է, որ դատախազը Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։