00:00:00

Միլիարդատեր Իլոն Մասկը կարող է դառնալ առաջին դոլարային տրիլիոնատերը

19:51, 21 մայիս 2026 Աշխարհ

Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը պաշտոնապես դիմել է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար՝ ազդարարելով, որ պատրաստվում է դառնալ հրապարակային ընկերություն և իր բաժնետոմսերը հասանելի դարձնել ներդրողներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ընկերությունը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)՝ նշելով, որ նախատեսում է Nasdaq բորսայում գրանցվել SPCX տիկերով։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ սա կարող է դառնալ Ուոլ Սթրիթի պատմության ամենախոշոր IPO-ներից մեկը՝ հաշվի առնելով ընկերության ներկայիս արժեքն ու ներդրողների հետաքրքրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր