Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում: Առցանց գրանցվելու համար պարզապես պետք է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, լրացնել անհրաժեշտ տեղեկությունները և հետևել համակարգի հրահանգներին: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե և պահանջում է միայն անձը հաստատող փաստաթուղթ և սմարթֆոն:
Կենսաչափական նույնականացումից հետո օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն ֆինանսական ծառայություններին՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու: UNIMobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ ու շատ ավելին: Առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:
Թվային սպասարկման ուղիների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Հեռակա նույնականացման գործարկումը թույլ կտա դառնալ Յունիբանկի հաճախորդ և օգտվել մոբայլ հավելվածում առկա բանկային ծառայություններից ցանկացած վայրում:
Բացի այդ, UNIMobile մոբայլ հավելվածում գործարկվել են նոր հնարավորություններ: Օգտատերերը այժմ կարող են իրենց ֆիզիկական քարտի համար նոր PIN-կոդ սահմանել՝ առանց այն վերաթողարկելու անհրաժեշտության։
«Քարտեր» բաժնում ավելացվել է «Սահմանափակումներ» ենթաբաժինը, որը թույլ է տալիս սահմանել սահմանաչափեր ըստ գործարքի տեսակի (օնլայն և օֆլայն), ինչպես նաև ըստ տարածաշրջանի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)։
Յունիբանկը կշարունակի զարգացնել իր թվային ծառայությունները, կատարելագործելով մոբայլ հավելվածը և ստեղծելով նոր հնարավորություններ: