00:00:00

Նիգերիայում զինված ավшզակախումբն առևшնգել է ավելի քան 50 երեխայի

23:56, 16 մայիս 2026 Աշխարհ

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքի երեք դպրոցներից զինված ավազակախումբն առևանգել է ավելի քան 50 երեխայի: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը՝ մանրամասնելով, որ առևանգումները կատարվել են քաղաքի պետական ցերեկային միջնակարգ դպրոցից, Մուսայի կենտրոնական տարրական դպրոցից և Համընդհանուր հիմնական կրթության պետական խորհրդի միջնակարգ դպրոցից։

Նշվում է, որ անհետ կորած երեխաների մեծ մասը երկուսից հինգ տարեկան է։

Ականատեսները, որոնք տեսել են ուրբաթ առավոտյան Բոռնո նահանգի Մուսա քաղաքում տեղի ունեցած հարձակումները, նշել են, որ կասկածյալները փախչելիս երեխաներին օգտագործել են որպես կենդանի վահան՝ մոտոցիկլետներով հեռանալով և թույլ չտալով անվտանգության ուժերին կրակ բացել։

Իր հերթին Հարավային Բոռնոյի սենատոր Ալի Նդումեն շաբաթ օրը հայտարարություն է հրապարակել, որում նշվել է, որ առնվազն 42 երեխա առևանգվել է երկու դպրոցից։

Մինչ այժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Ըստ հաղորդումների՝ հարձակումներն իրականացրել է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը, որը պայքարում է տարածաշրջանի վերահսկողության համար իր մրցակից «Արևմտաաֆրիկյան նահանգի իսլամական պետություն» (Iswap) խմբավորման դեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր