Թուրքական Սամսուն քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել. երկու շենքում տանիքներ են վնասվել, ապակիներ են կոտրվել, տեղեկացնում է թուրկանան Sözcü թերթը:
Ինչպես հաղորդվում է՝ թաղամասի բնակիչներն ուժեղ պայթյուն են լսել, որից հետո փողոցում հայտնաբերել են կործանված դրոնը։
Ավելի ուշ թուրքական Doğru Haber պարբերականը հայտնել է, որ պայթած դրոնն ուկրաինական էր։ Ըստ պարբերականի՝ ուկրաինական «Մայա» դրոն-ծուղակը կարող էր ուղղված լինել դեպի Ղրիմ կամ Կրասնոդարի երկրամաս։
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` միջադեպի պատճառ կարող էր լինել ռուսական տարածաշրջանների վրա հարձակման ժամանակ տեխնիկական անսարքությունը կամ ընթացքից շեղվելը:
Ուկրաինական կողմը Ղրիմի և Ռուսաստանի այլ շրջանների վրա հարձակումների ժամանակ կիրառում է «Մայա» դրոն-ծուղակներ՝ ավելի մեծ և վտանգավոր օդային թիրախների կեղծ գրոհով ծանրաբեռնելով ՀՕՊ համակարգերը։