00:00:00

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին

19:31, 16 մայիս 2026 Աշխարհ

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ երկրի իշխանությունները շուտով կհրապարակեն Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների իրականացման և նավերից տուրքերի գանձման կարգը։ Այս մասին հայտնել է Iran International հեռուստաալիքը։

Օրենսդիրը նշել է, որ ներկայացվող համակարգից օգուտ կքաղեն միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Նա հավելել է, որ տուրքերի հավաքագրումն ուղղվելու է համակարգի շրջանակում մասնագիտացված ծառայությունների մատուցմանը։

Դոնալդ Թրամփի Պեկին կատարած այցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ին հայտնել էր, որ Չինաստանի և ԱՄՆ իշխանությունները չեն ողջունում Հորմուզի նեղուցով անցնող նավերից տուրքեր գանձելու Իրանի որոշումը։ Դրա վերաբերյալ դժգոհություն են հայտնել նաև տարածաշրջանի երկրները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր