00:00:00

Կասեցվել է հեղուկ գազի լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել է թերլիցքավորում

18:21, 16 մայիս 2026 Հասարակություն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ տնտեսավարող սուբյեկտը շահագործում է չստուգաչափված չափիչ սարք, ինչպես նաև թերլիցքավորում՝ խախտելով չափագիտական կանոնների և նորմերի պահանջները։ Արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

«Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսավարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր