00:00:00

«Գյումրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն

18:00, 15 մայիս 2026 Հասարակություն

«Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է:  

 

«Երեխաներին ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխել տարբեր օրերի: Մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն, և վիճակն արդեն մոտ է բավարարին: Նրանք հիվանդանոցում են մնում կրկնակի նմուշառման նպատակով: Մյուս բուժառուների վիճակը միջին ծանրության է, նրանք ստանում են համապատասխան բուժում»,- նշեց փոխտնօրենը։

 

Նրա փոխանցմամբ՝ մանրէաբանական հետազոտությունների վերջնական պատկերն ամբողջացնելու համար իրականացվել են նմուշառումներ:

 

 

 

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր