Չինաստանի նախագահ Սի Ծինփինն օգնություն է առաջարկել Հորմուզի նեղուցի բացման հարցում և խոստացել է ռազմական տեխնիկա չուղարկել՝ օգնելու Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում։ Այս մասին Պեկինում երկու առաջնորդների հանդիպումից հետո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նա ասաց, որ չի պատրաստվում ռազմական տեխնիկա տրամադրել... նա վճռականորեն հայտարարեց այդ մասին:
Նա կցանկանար, որ Հորմուզի նեղուցը բաց լիներ, և ասաց. «Եթե ես կարող եմ որևէ բանով օգնել, ես կցանկանայի օգնել»»: