Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր։ Փառատոնը միավորել էր ավելի քան 200 ժայռամագլցող տարբեր երկրներից: Մրցումների ուշադրության կենտրոնում հատկապես երիտասարդական ժայռամագլցումն էր:
Փառատոնի հովանավորումը Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։
Յունիբանկի համար սպորտը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Բանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանն ու երիտասարդ մարզիկների առաջխաղացմանը՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։
Յունիբանկը կշարունակի աջակցել Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիային՝ մարզիկների պատրաստվածության բարձրացման, միջազգային մրցաշարերին մասնակցության և ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման գործում։