00:00:00

ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին. Զելենսկի

23:17, 11 մայիս 2026 Աշխարհ

ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայում միջազգային ուշադրության կենտրոնում է Իրանի շուրջ իրավիճակը։ Այս մասին իր երեկոյան տեսուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ Իրանում պատերազմն այժմ առավել մեծ ուշադրություն է գրավում Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Բայց կա նաև ամերիկյան ժողովրդի առաջնահերթությունն ու աջակցությունը՝ ավարտելու նաև այս պատերազմը Եվրոպայում»:

Զելենսկին նաև նախազգուշացրել է ռուսական նոր հարձակումների հավանականության մասին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի ցուցադրում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն։

«Այսօր ռազմաճակատում լռություն չի եղել, մարտական գործողությունները շարունակվել են»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր