Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի համար։
«Ռոբերտ Ֆիցոն գիտի, որ մեր կարծիքները տարբերվում են այս հարցի շուրջ։ Ես խորապես ցավում եմ դրա համար, և մենք նրա հետ կքննարկենք նրա Մոսկվա կատարած այցը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական NTV լրատվամիջոցը, ասել է Մերցը Ստոկհոլմում կայացած համաժողովում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս հարցը, հայտարարել է, որ Եվրոպան «ինքնակազմակերպվում է որպես համակենտրոնացման ճամբար»։ «Եվրոպայի օր չէր լինի առանց խորհրդային ժողովրդի հաղթանակի։ Դա կլիներ մեկ մեծ համակենտրոնացման ճամբար՝ գազային խցիկներով», - հավելել է Զախարովան։
Ռոբերտ Ֆիցոն դարձել է ԵՄ միակ ներկայացուցիչը, որը այցելել է Մոսկվա՝ Հաղթանակի օրվա 81-ամյակը նշելու համար։ Նա Մոսկվա է ժամանել մայիսի 8-ին և ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, բայց չի մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին։ Ֆիցոն ավելի ուշ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։