00:00:00

Կրեմլում հաստատել են Պուտինի՝ Զելենսկուն Մոսկվայում ընդունելու պատրաստակամությունը

19:54, 09 մայիս 2026 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ պատրաստ է ընդունել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայում, եթե նա ցանկանում է հանդիպել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցել է «Коммерсантъ»-ը։

Ուշակովը կոչ է արել Ուկրաինայի նախագահին ուղերձներ չփոխանցել «շատ մարդկանց միջոցով», այլ ուղիղ «զանգահարել Մոսկվա»։ «Ի՞նչ է նա փոխանցում։ Իսկ հետո այդ ամենը օդում կախված է մնում»,— նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Յուրի Ուշակովն ավելացրել է, որ Կրեմլում այսօր կայացած հանդիպման ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Վլադիմիր Պուտինին փոխանցել է Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների բովանդակությունը, սակայն Ուկրաինայի նախագահի կողմից որևէ ուղերձ չի բերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր