Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային գործերում առկա իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել են երկկողմ շփումների ժամանակացույցը։
Զրույցը կրել է կառուցողական և գործնական բնույթ։