Թուրքիայում տեղի են ունեցել մայիսմեկյան բողոքի ցույցեր: Ցուցարարները երկրի կառավարությանը սոցիալական, աշխատանքային և քաղաքական պահանջներ են ներկայացրել՝ հանդես գալով նաև արևմտյան կապիտալի ազդեցության դեմ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ուժայինների հետ ամենադաժան բախումները գրանցվել են Ստամբուլում։ Մասնավորապես՝ Ստամբուլում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են սկսվել: Ոստիկանությունը ձերբակալել է անօրինական հայտարարված բողոքի ցույցերի 550 մասնակիցների, որոնք փորձել են մտնել կենտրոնական Թաքսիմ հրապարակ։