Պուտինը ևս չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք մշակի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ Պուտինը կցանկանար տեսնել Ուկրաինայի հարցի լուծումը։ Եվ դա լավ է։ Պուտինն ինձ ասաց, որ կցանկանար մասնակցել ուրանի հարստացման վերաբերյալ հարցին, եթե կարողանար օգնել մեզ դրանում։ Ես պատասխանեցի, որ կնախընտրեի, որ նա մասնակցեր Ուկրաինայի հետ պատերազմի ավարտին։
Ես Պուտինին առաջարկեցի զինադադար։ Կարծում եմ՝ նա կարող է համաձայնվել դրան։ Արդյո՞ք նա արդեն հայտարարել է դրա մասին։
Կարծում եմ՝ Պուտինը որոշ ժամանակ առաջ պատրաստ էր գործարք կնքել։ Կարծում եմ՝ «ինչ-որ մեկը» խանգարում էր նրան դա անել»։
Բացի դրանից՝ Թրամփը նաև հայտարարել է, որ ռազմական առումով Ուկրաինան պարտություն է կրել։
Տեսանյութը՝ այստեղ: