00:00:00

ԵՄ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների. ՌԴ ՊՆ

22:36, 28 ապրիլ 2026 Աշխարհ

 

 

Եվրամիությունը, Կիևին սպառազինություն մատակարարելով, ավելի ու ավելի է խորասուզվում Ուկրաինայի հակամարտության մեջ: Այս մասին այսօր Բիշքեկում ՇՀԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինային եվրոպական երկրների ցուցաբերած օգնության աճի ֆոնին՝ Կիևի ռեժիմին աջակցելու հարցում նկատվում է Միացյալ Նահանգների ակտիվության նվազում։ Եվրամիությունն ավելի ու ավելի է ներքաշվում հակամարտության մեջ, ֆինանսավորում է այն և զենք է մատակարարում»:

Նախարարի խոսքով՝ Կիևին արևմտյան սպառազինության մատակարարումների արտադրական-լոգիստիկ շղթաներն ուշադիր վերահսկվում և միտումնավոր հրապարակայնացվում են։

Մասնավորապես, ըստ Բելոուսովը, ապրիլի 15-ին լրատվամիջոցներում հրապարակվել է Եվրոպայի այն ձեռնարկությունների ցանկը, որոնք Ուկրաինային հարվածային ԱԹՍ-ներ և դրանց բաղադրիչներ են արտադրում ու մատակարարում՝ ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար։

«Նման գործողությունները նպաստում են ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանն ամբողջ եվրոպական մայրցամաքում և կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել»,-ասել է նաԼ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր