00:00:00

Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար

14:10, 28 ապրիլ 2026 Աշխարհ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի պաշտոնական այցը Ղազախստան ուղեկցվել է թռիչքի երթուղու փոփոխությամբ՝ Թուրքիայի կողմից օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտրամադրելու պատճառով։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:

Իսրայելի նախագահի ինքնաթիռը չի ստացել Թուրքիայով թռիչք իրականացնելու սպասված թույլտվությունը, ինչի հետևանքով այն ստիպված է եղել փոխել երթուղին։

Արդյունքում թռիչքն իրականացվել է շրջանցիկ ուղղությամբ՝ Եվրոպայի և Ռուսաստանի օդային տարածքներով, ինչը զգալիորեն երկարացրել է ճանապարհը։

Երթուղու փոփոխության հետևանքով Իսրայելի նախագահի թռիչքը դեպի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա տևել է շուրջ 8 ժամ, ինչը զգալիորեն ավելի երկար է, քան սովորական պայմաններում հնարավոր կլիներ Թուրքիայի օդային տարածքով անցնելու դեպքում։

Չնայած առաջացած բարդություններին՝ Իցհակ Հերցոգը հայտնել է, որ անվտանգ կերպով հասել է Աստանա։

Նա այդ մասին գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր